Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Անվավեր են ճանաչվել դեղերի գրանցումներ

Անվավեր են ճանաչվել դեղերի գրանցումներ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշման 29-րդ կետը և 30-րդ կետի «ա» ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ 6-1/12 նիստի եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի հունիսի 19-ի թիվ 1426–Ա հրամանով անվավեր է ճանաչվել «Շերինգ-Փլաու Լաբո Ն.Վ., Բելգիա, Շերինգ-Փլաու Սենտրալ Իստ ԱԳ (Շվեյցարիա)-ի համար» ընկերության արտադրության «Նիտրոմիցին 50մգ/2մլ ներարկման լուծույթ» և «Նիտրոմիցին 200մգ/2մլ ներարկման լուծույթ» դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

 

Դադարեցվել է


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի «ա» ենթակետը, Ջոնսոն ընդ Ջոնսոն ընկերությունից ստացված գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2012 թվականի հունիսի 7-ի թիվ 0103062612 գրությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի հունիսի 15-ի թիվ 1392-Ա հրամանով դադարեցվել է հնդկական «Յունիք ֆարմասյութիքալ լաբորատորիա» արտադրության «Դոկտոր Մոմ օշարակ» P8026, P8053, P8054, P8055, P8060, PZU 9014, PZU 9060, PZU 0030, PZU 1018 խմբաքանակների դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. traditionaldoc.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ